Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ կապված Ձեր բողոք պահանջները կարող եք ուղղել հետևյալ հեռախոսահամարով` (+374-10) 580972 կամ info@divisa.am էլեկտրոնային հասցեին կամ այցելելով ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան-0019, Բաղրամյան 5, շինություն 11:
«Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ի բողոք պահանջները կարգավորող ներքին ակտ` «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և բողոքների արձագանքման ընթացակարգ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ունեն ներկայացնելու Ընկերության և հաճախորդների միջև կնքվող գործարքներից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am:
Տեղեկացնում ենք, որ «Դիվիսա Էյ Էմ»-ը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել (ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ):

 

 
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ -ից: «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածով սահմանված տեղեկությունները  «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ -ից անձանց տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հետո առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Ընկերության վայրում, առձեռն` թղթային տեսքով, աշխատանքային ժամերին: Տեղեկությունների տրամադրնան համար գանձվում է պատճենահանման գումարը:

Հայաստանի Հանարապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համապատասխան:

Թարմացվել է՝ 27/06/2016, 12:25