Ընկերության հիմնական առաքելությունը ԱՊՀ և Միջին Արևելյան տարածաշրջաններում  պրոֆեսիոնալ և ինստիտուցիոնալ հաճախորդների համար ֆորեքսի,ածանցյալ գործիքների և բաժնետոմսերի շուկայում լավագույն բրոքերային և իրացվելիության տրամադրման ծառայությունների մատուցման  առաջատար կենտրոն դառնալն է:

Ընկերությունը կիրականացնի Դիվիսայի արդեն իսկ փորձված բիզնես մոդելը՝ այն համապատասխանեցնելով տարածաշրջանի պահանջներին: Ավելին, ընկերությունը նախատեսում է Հայաստանում նորարարական ներդրումային պրոդուկտների առաջին ներդրողներից մեկը լինել՝

  • կիրառելով նոր մոտեցումներ, բարձրակարգ տեխնոլոգիաներ և համակարգեր,
  • ցուցաբերելով համապատասխան մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • ապահովելով թրեյդինգային և գործառնական պրոցեսների (գործընթացների) ավտոմատացում:

Թարմացվել է՝ 27/06/2016, 10:45